Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն Zarkerak - Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն
Zarkerak Zarkerak - Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն
Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն

Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 13-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Քրուի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ՀՀ կառավարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում ընդունված 2026-2030թթ. համար Երկրի ծրագրային փաստաթուղթը: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հետագա ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ80 բարեփոխումների գործընթացի վերաբերյալ` ընդգծելով դրա կարևորությունը Կազմակերպության առավել արդյունավետ, համակարգված և արդյունքահեն գործունեության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ընթացող աշխատանքներին` ներկայացնելով այս համատեքստում ՀՀ տեսլականը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կլիմային և կենսաբազմազանությանն առնչվող հարցերում ՄԱԶԾ ներգրավվածության կարևորությունը:

14 Մարտ, 2026 14:20
Վեր