Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման համար հայտարարված դրամահավաքը. «36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»։
Նա նշեց, պահանջված գումարից ավելի է հավաքվել, այն կփոխանցվի նույն խնդրով մեկ այլ երեխայի, այդ մասին կհայտարարի լրացուցիչ։
Մարտի 10-ին Գոռ Հակոբյանը հայտարարեց, որ որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա հիվանդություն՝ ոսկրային չարորակ ուռուցքի տեսակ: Գերմանիայի Մյունխեն քաղաքում բուժում ստանալու համար նա իր ողջ ունեցվածքը հանել է վաճառքի, սակայն ժամանակը շատ քիչ է, այդ պատճառով նա դրամահավաք էր հայտարարել։


