«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում Zarkerak - «Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում
Zarkerak Zarkerak - «Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում
«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում

«Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է. ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արի՛, պարի՛» տոնական միջոցառումը:

Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, տոնական օրվա ծրագրի մեկնարկն ազդարարվել է Հանրապետության հրապարակում «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ:

683328175_1291385313183680_1984726453265452253_n.jpg (1.79 MB)

Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը միավորել է շուրջ 4000 պարողների Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությունից, Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից, հանրաճանաչ պարային խմբերից, ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, ՀՀ մարզերում գործող պարային խմբերից:

683803942_1291385189850359_8842361375327304625_n.jpg (917 KB)

Պարային ֆլեշմոբեր են նախատեսված նաև ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում:

Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:

683128072_1291385319850346_5170735575076020589_n.jpg (1.28 MB)683803942_1291385189850359_8842361375327304625_n.jpg (917 KB)

Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։

683340072_1291385056517039_3675100274482519621_n.jpg (1.36 MB)

29 Ապրիլ, 2026 18:56
Վեր