Լոռիում սպանության դեպք է կանխվել․ նախապատրաստվել են հարձակումներ, կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել Zarkerak - Լոռիում սպանության դեպք է կանխվել․ նախապատրաստվել են հարձակումներ, կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել
Zarkerak Zarkerak - Լոռիում սպանության դեպք է կանխվել․ նախապատրաստվել են հարձակումներ, կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել
Լոռիում սպանության դեպք է կանխվել․ նախապատրաստվել են հարձակումներ, կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել

Լոռիում սպանության դեպք է կանխվել․ նախապատրաստվել են հարձակումներ, կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։

Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ, 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն, նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։

Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։

Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

29 Ապրիլ, 2026 15:47
Վեր