Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը»:
Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոփ Բարաքը:
«Ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը: Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության հանձնառությանը»,- գրել է Բարաքը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։

