Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ:
«Որպես պարզաբանում՝ նշեմ, որ Վերաքննիչ դատարանը գտավ, որ Երևան քաղաքաի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի հիման վրա ստեղծված և պատշաճ դատարան: Այդ իսկ պատճառով դատավճիռը բեկանվել է և վարույթը փոխանցվել է պատշաճ խմբագտրության»,-ասաց գործով դատավորը:


