Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հավելելով, որ համակարգիչը ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով: Ստուգմամբ նկատվել են դրա բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Քանդման արդյունքում հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս:
Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500 հազար ՀՀ դրամ տուգանքի չափով:
Նշվում է, որ նա նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 5-ին, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար:


