Հայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակիչի մասնակիցները Zarkerak - Հայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակիչի մասնակիցները
Zarkerak Zarkerak - Հայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակիչի մասնակիցները
Հայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակիչի մասնակիցները

Հայաստանի գավաթ․ հայտնի են եզրափակիչի մասնակիցները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ ապրիլի 29-ին, կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները, գրում է armsport.am-ը:

Օրվա կենտրոնական խաղում գործող գավաթակիր և չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Առաջին խաղում տարած նվազագույն հաշվով (1-0) հաղթանակից հետո «Նոան» կարողացավ պահպանել առավելությունը։ Պատասխան խաղն ավարտվեց 0-0 գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը թույլ տվեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Նշենք, որ «Նոան» երկրորդ տարին անընդմեջ հասնում է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկի» հետ։ Առաջին հանդիպման անակնկալ ոչ-ոքիից (1-1) հետո «առյուծները» պատասխան խաղում հաղթեցին նվազագույն հաշվով։ Բրունո Միշելի՝ 32-րդ րոպեին խփած միակ գոլը վճռեց դիմակայության ելքը (ընդհանուր՝ 2-1)՝ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Ուրարտուին»։

Այսպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ 19:00-ին։

 

 

29 Ապրիլ, 2026 22:52
Վեր