Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ 2026 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:
Հայաստանի Մ18 հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի C դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Անդորրայի և Ջիբրալթարի ընտրանիների հետ։
Մ18 հավաքականի հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 21–26-ը Ալբանիայում։
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Սևակ Քեթենջյանը:
Հայաստանի Մ20 հավաքականը ընդգրկվել է Եվրոպայի B դիվիզիոնի C ենթախմբում, որտեղ մրցակիցներն են Իսլանդիայի, Պորտուգալիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի և Կիպրոսի ընտրանիները։
Մ20 հավաքականի հանդիպումները կկայանան 2026 թվականի հուլիսի 10–19-ը Սլովակիայում։


