Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստիպրայսի հետ:
Ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաղորդակցությունների զարգացման, Տրանսկասպյան միջանցքի և TRIPP-ի նախագծերին:
«Կենտրոնական Ասիայի խորհրդատվական խորհրդի ձևաչափը գործակցության լայն հնարավորություններ է ընձեռում»,- ընդգծել է Հաջիևը:

