Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան Zarkerak - Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան
Zarkerak Zarkerak - Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն. ՀՀ-ում Իրանի դեսպան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն․ մենք հաստատակամ կերպով պահպանում ենք այս դիրքորոշումը և թույլ չենք տա, որ որևէ վտանգ ստեղծվի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի համար։ Այս մասին ՛՛Շանթ՛՛ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի հետ մենք ունենք փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։ Մենք մշտապես նշել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է։ Մենք լուրջ ենք մոտենում այս հարցին և բազմիցս ապացուցել ենք դա։ Հետևաբար, մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը թեկուզ չնչին վնաս պատճառի մեր բարեկամ երկիր Հայաստանին։

Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա, բարեբախտանար, տնտեսական համագործակցությունը շարունակվում է։ Մեր սահմանը բաց է թե՛ ուղևորների, թե՛ բեռների տեղաշարժի համար։ Տնտեսական հարաբերությունները որևէ լուրջ ազդեցություն չեն կրել և շարունակում են իրենց ակտիվ ու դինամիկ ընթացքը»:

09 Մարտ, 2026 23:51
Վեր