ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր Zarkerak - ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր
Zarkerak Zarkerak - ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր
ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր

ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքի համար։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում Կանադայի դեսպանության հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեսպանի ցուցաբերած աջակցությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը։

Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության, արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։

24 Օգոստոս, 2026 11:47
Վեր