Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը Zarkerak - Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը
Zarkerak Zarkerak - Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը
Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը

Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 23-ին՝ ժամը 21։38-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում այրվում է տուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի 8-րդ փողոցի 10-րդ նրբանցքում գտնվող տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։01-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին ժամը 04։10-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ներսում կուտակած մոտ 350 հակ անասնակեր։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ։

24 Օգոստոս, 2026 10:29
Վեր