Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է Zarkerak - Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Zarkerak Zarkerak - Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Էդիկ Մարտիրոսյանը խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ մարզիկ Էդիկ Մարտիրոսյանը (83.9 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի IMMAF խառը մարտարվեստի աշխարհի առաջնությունում։

 

Sportaran Telegram ալիքի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մարտարվեստի մրցաշարում հայ մարզիկը խմբային փուլում տարել է երեք հաղթանակ՝ Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Սլովակիայի ներկայացուցիչների նկատմամբ։

 

Սակայն կիսաեզրափակչում նա պարտվել է իր ռուսաստանցի մրցակից Ախմեդ Մագոմեդովին։

Հավելենք, որ սա Հայաստանի երրորդ մեդալն է այս միջազգային մրցաշարում։

 

Ավելի վաղ Ռաֆիկ Ալեքսանյանը դարձել էր MMA-ի աշխարհի պատանեկան չեմպիոն, իսկ Սոս Մարտիրոսյանը, որը հանդես էր գալիս մինչև 12 տարեկանների տարիքային խմբում, նվաճել էր բրոնզե մեդալ։

 

 

23 Օգոստոս, 2026 21:16
Վեր