Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ Zarkerak - Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ
Zarkerak Zarkerak - Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ
Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ

Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 23-ին՝ ժամը 10։52-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան բնակավայրում այրվում է տան տանիք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի 8-րդ փողոցի տներից մեկի (մոտ 150 քմ) և հարակից անասնագոմի (մոտ 20 քմ) տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 12:43-ին: Այրվել են տանիքները։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ։

23 Օգոստոս, 2026 18:48
Վեր