Բանակում ինքնասպանության դեպքերը հաճախ կապված են անձնական խնդիրների հետ. Արամ Թորոսյանը՝ բանակում մահացությունների և  դրանց պատճառների մասին Zarkerak - Բանակում ինքնասպանության դեպքերը հաճախ կապված են անձնական խնդիրների հետ. Արամ Թորոսյանը՝ բանակում մահացությունների և դրանց պատճառների մասին
Zarkerak Zarkerak - Բանակում ինքնասպանության դեպքերը հաճախ կապված են անձնական խնդիրների հետ. Արամ Թորոսյանը՝ բանակում մահացությունների և դրանց պատճառների մասին
Բանակում ինքնասպանության դեպքերը հաճախ կապված են անձնական խնդիրների հետ. Արամ Թորոսյանը՝ բանակում մահացությունների և  դրանց պատճառների մասին

Բանակում ինքնասպանության դեպքերը հաճախ կապված են անձնական խնդիրների հետ. Արամ Թորոսյանը՝ բանակում մահացությունների և դրանց պատճառների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զինված ուժերում ոչ կանոնագրքային միջանձնային փոխհարաբերություններով պայմանավորված սպանության կամ ինքնասպանության դեպքերը բանակին ուղեկցել են կազմավորման տարիներից: Այս մասին Zarkerak.am-հետ զրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նրա խոսքերով բանակում մահվան դեպքերին առնչվող նյութերի լուսաբանումը հաճախ է հանրության շրջանում թյուրըմբռնումների տեղիք տալիս: Ըստ բանախոսի սրա պատճառը այն է, որ ծառայության հետ չկապված մահվան դեպքերը շատ հաճախ գումարվում են ծառայության հետ կապված մահվան դեպքերին և հանրությանը ներկայցվում են դրանց ընդհանրական թիվը՝ հանրագումարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել էր զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

«Պայմանական, եթե մամուլում կա հրապարակում այն մասին, որ բանակում տարվա ընթացքում արձանագրվել է 30 մահվան դեպք, ապա ընթերցողները հաճախ կարծում են, որ դրանք բոլորը տեղի են ունեցել ծառայողական հանգամանքերում՝ զորամասերում կամ բանակային դիրքերում ծառայության մեջ գտնվելիս: Մինչդեռ դրանց մեծ մասը ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում է լինում: Օրինակ հանկարծամահություն, ծառայության վայրից դուրս ավտապատահարներ, հիվանդություններ, դժբախտ պատահարներ և այլն: Նման վիճակագրությունը ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հանրությանը ներկայացվում են ուռճացված, թերի և չբացատրված: Այսինքն դրանք հանրության համար մնում են ոչ հանրամատչելի կամ անհասկանալի»,-ասաց Թորոսյանը:

ՊՆ մամուլի քարտուղարը նաև ընդգծեց, որ նույնիսկ ծառայության հետ կապված սպանությունների կամ ինքնասպանությունների պատճառները վեր հանելիս գերատեսչությունը բախվում է մեկ այլ խնդրի՝ այն է նման դեպքերի մեծ մասը կապ չունի ոչ կանոնագրքային անձնական փոխհարաբերությունների հետ և հաճախ պայմանավորված է զինվորի անձնական խնդիրների հետ: Թորոսյանը բացատրեց, որ նման դեպքերում զինվորը ինքնասպանության ակտը կատարում է բանակում կամ ծառայության մեջ գտնվելիս, ինչը բնականաբար հաշվվում է ծառայության մեջ տեղի ունեցած մահվան դեպք:

Ներկայացնելով վիճակագրությունը բանախոսն ընդգծեց, որ 2025 թվականը ի տարբերություն նախորդ բոլոր տարիների առանձնացել է նրանով, որ բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների հետևանքով սպանության որևէ դեպք չի արձանագրվել:

Նա նաև ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ արձանագրվել է ծառայողական պայմաններում տեղի ունեցած 6 մահվան դեպք, որից միայն 2-ն է եղել ինքնասպանություն:  

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած դեպքին, Թորոսյանը նշեց, որ դրա շուրջ առկա տեղեկատվությունը դեռ բավարար չէ գնահատական տալու համար:

«Սակայն այս տարվա՝ 2026 թվականի ընթացքում արձանագրված 11 դեպքերից 2-ը եղել են հիվանդության պատճառով, մեկը ականի պայթյունի հետևանքով, 2-ը սպանություն, 4-ը ինքնասպանություն, և 2-ը ինքնասպանության հասցնելու: Մահացածներից ժամկետայինները 5-ն են, իսկ մնացածը պայմանագրայիններ էին: Ընդ որում, ինքնասպանության դեպքերը կապված չեն եղել ծառայողական հանգամանքների հետ և կապված են եղել զինվորների անձնական խնդիրների հետ»,-ասաց Թորոսյանը:  

ՊՆ մամուլի քարտուղարը նշեց, որ գերատեսչությունը խորքային վերլուծություններ է կատարում ցանկացած դեպքի պատճառները հասկանալու համար: Ընդ որում խորքային ուսումնասիրման են ենթարկվում ոչ միայն վատ ելքով միջադեպերը, այլ նաև մանրակրկիտ քննության են եթարկվում նաև այնպիսի դեպքերը, ինչպիսիք են օրինակ՝ ինքնախեղման, ինքնասպանության փորձերը կամ ծեծկռտուքը:

Նրա խոսքով՝ այս ուսումնասիրության համար աշխատում են նաև ՊՆ-ի գործընկեր կառույցները՝ Զինվորական քննչական վարչությունը, Զինվորական դատախազությունը, Ռազմական ոստիկանությունը, Ռազմական հակահետախուզությունը, ինչպես նաև ՊՆ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումները:

Թորոսյանը նշեց, որ ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների արդյուքնում տեղ գտած մահվան դեպքերի շուրջ վերլուծությունների ամփոփ զեկույցները նաև արտացոլվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողների հետ վերջերս տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, որտեղ նա առանձնացրեց դրանց երեք պատճառներ՝ անձնական դրդապատճառներ, դիրքերում քնելը և խաղադրույքներ կատարելը:

«Նման խնդիրները կարգավորելու համար զորամասերում բավականին ծավալուն աշխատանքներ են ընթանում՝ սկսված ամենօրյա ռեժիմով վերահսկողություն իրականացնելու գործընթացից՝ վերջացրած հոգեբանների ինստիտուտի լավարկման, Ռազմական ոստիկանության ներգրավվածության, նաև ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումներից կազմված խմբերի գործուղումներ՝ հերթապահություն իրականացնող զորամասեր և տեղի անձնակազմի հետ աշխատանքներ, հոգեբանական ծառայության մատուցում: Այսինքն՝ ռիսկային խմբում գտնվող զինվորնների հետ աշխատանքի առանձնահատուկ մոտեցում, որին գումարվում է նաև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կարգավորման ուղղությամբ բազմաթիվ շրջաբերականների, կարգադրությունների ու հրամանների հրապարակումը»,-ասաց Թորսյանը:

Բանախոսը նաև ցավով նշեց, որ այս ինտենսիվ աշխատնքները ոչ միշտ են արդյունք տալիս, սակայն քիչ չեն դեպքերը, երբ նման գործունեությունը տվել է իր արդյունքները:

«Մենք գործ ունենք ՀՀ 18 ամյա չափահաս քաղաքացու հետ, ով մեծացել է ինչ-որ բակում, ինչ-որ թաղամասում, ինչ-որ համայնքում, կրթական միջավայրում, ինչ-որ աշխատանքային միջավայրում և ըստ էության ձևավորված անհատ է, ում մենք վստահում ենք Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը: Երբ նա մուտք է գործում բանակ, մեր հրամանատարական կազմը՝ ամենացածր օղակից մինչև ամենաբարձր օղակ 1,5 տարվա ընթացքում և մասնավորապես սկզբի 3 ամսվա ընթացքում պետք է կարողնան այդ որոշակի բարքեր կրող զինծառայողին բերել ԶՈւ ներքին կանոնագրքային ծառայության շրջանակ՝ դարձնելով կարգապահ, լավ զինակից, լավ զինվոր, լավ ընկեր»,-բացատրեց Թորոսյանը:

Ադրադառնալով նման միջադեպերի բարոյահոգեբանական ազդեցությանը նա ընդգծեց, որ ցանկացած նման դեպք՝ սկսած պաշտպանության նախարարից մինչև տվյալ զորամասի ամենացածր օղակ բնականաբար իր հոգեբանական ազդեցությունը թողնում է:  

«Դա համարվում է մեր ողբերգությունը, և մեր կորուստը»,-ասաց Թորսյանը:  Նա բացատրեց, որ բանակի մարտունակությունն ու բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելուն են ուղղված նաև բանակում կատարվող զգալի բարեփոխումները՝ սկսած զինվորական նոր համազգեստից վերջացրած նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերումով, ինչպես նաև ինժեներական աշխատանքներով, որոնք կատարվում են բանակային դիրքերում և թիկունքում:

«Տարվում են աշխատանքներ զորամասերից սկսած մինչև սննդի որակի բարելավում, որոնք միտված են զինվորի առօրյայի բարելավմանը, իսկ մենք զինվորի առօրյան չենք դիտարկում որպես երկրորդական կենցաղային հարց, այլ դիտարկում ենք նրա մարտունակության անտեսանելի ենթակառուցվածք: Այս ամենը չեն կարող չազդել ԶՈւ հոգեբանական կայունության վրա»,-ասաց բանախոսը և հավելեց. «Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, բանակում կատարվող բարեփոխումները բանակն էլ ավելի մարտունակ են դարձրել քան նախորդ տարի: Այսինքն այս բարեփոխումները ազդում են ԶՈւ բարոյահոգեբանական նկարագրի վրա բնականաբար նաև պաշտպանունակության բարձրացմանը»:

Թորոսյանը նաև ասաց, որ բանակում առկա խնդիրները կարգավորելու համար նաև կատարվում են կադրային վերադասավորումներ, ինչպես նաև լուրջ աշխատանքներ են տարվում ԶՈւ հոգեբանական ծառայությունների մատուցման ուղղությամբ:

17 Օգոստոս, 2026 11:56
Վեր