Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին. Ռուբեն Ռուբինյան Zarkerak - Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին. Ռուբեն Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին. Ռուբեն Ռուբինյան
Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին. Ռուբեն Ռուբինյան

Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին. Ռուբեն Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու եք: Բարեկրթությունը պետք է պահել և հուսով եմ՝ կպահվի»,-ԱԺ նիստում դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքելով՝ նշեց, որ ականատես են եղել պոետիկ զեղումների. «Վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարման ԱԺ-ն 8-րդ գումարման ԱԺ-ի ու չունենալ նոր ԱԽ քարտուղար»:

Ռուբինյանն էլ նշեց. «Իրապես շատ լավ է, որ մենք ունենք ԱԽ նոր քարտուղար, շնորհավորում եմ պարոն Սիմոնյանին: Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին, կարծում եմ հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացրած խմբակցության տարատեսակ պոետներով և ճարտար լեզվի տիրապետողներով: Պոեզիան կա՛մ ընդունելի է՝ որպես որևէ բան հասկացնելու միջոց, կա՛մ ընդունելի չէ: Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտացածին կերպարների հետ: Եթե ընդունելի չի, հորդորում եմ հարգարժան պատգամավորին իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին «բոքսի տանձիկ» չեն և ես կհոգամ, որպեսզի այստեղ «բոքսի տանձիկի» չվերածվեն՝ հորդորել, որ իրենց պոետիկ զեղումները տանը գնան պատմեն իրենց բարեկամներին, բայց ոչ հանրային տիրույթում: Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին»:

17 Օգոստոս, 2026 12:33
Վեր