Քանի՞ հոգու անունից են խոսում սփյուռքի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները. Եղոյան Zarkerak - Քանի՞ հոգու անունից են խոսում սփյուռքի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները. Եղոյան
Zarkerak Zarkerak - Քանի՞ հոգու անունից են խոսում սփյուռքի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները. Եղոյան
Քանի՞ հոգու անունից են խոսում սփյուռքի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները. Եղոյան

Քանի՞ հոգու անունից են խոսում սփյուռքի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչները. Եղոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սփյուռքը չունի մեկ ընդհանուր ներկայացուչություն, որի անունից հաճախ խոսում են ՀՅԴ բյուրոյի որոշ անդամներ: Այս մասին ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ Սփյուռքը չունի մեկ ընդհանուր կենտրոն կամ կառավարական մարմիններ, ինչպիսին ունեն պետությունները:

«Սփյուռքը չունի մեկ հեռախոսահամար, որ զանգես և սփյուռքը պատասխանի իր ամբողջ քաշային կարգով: Ո՞վ է այդ հեռախոսահամարի կրողը: Մուրադ Փափազյա՞նը՝ Ֆրանսիայում: Որ չգիտես ում մանդատով է խոսում: Քանի՞ հոգու ձայն է նա ստացել, ո՞վ է ինքը ընդհանրապես»,-ասաց Եղոյանը՝ ի նկատի ունենենալով Ֆրանսիայի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին:  

Հիշեցնելով, որ Ֆրանսիայում ապրում է 500 հազարից ավել հայ պատգամավոր, նա ասաց. «Քանի հոգու մանդատ ինքը ունի ընդհանրապես Հայաստանի շահերից խոսելու համար, էլ չասած սփյուռքի ու Ֆրանսիայի հայկական համայնքի շահերից խոսելու: Մենք խոսում ենք ստացած լինելով 730 հազար մանդատ: Ինքը Ֆրանսիայում 730 հոգու մանդատ ունի՞»:

Ըստ Եղոյանի նույն կերպ հայտնի չէ, թե ում անունից են հայտարարություններ տարածում ՀՅԴ անդամ «Ամերիկայի հայ դատի հանձնախմբի» գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և «Եվրոպայի հայ դատի հանձնախմբի» գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը:

«Չորս հոգով նստում են չորս պատի մեջտեղում ասում են՝ մենք ուզում ենք, որ Հայաստանը այսպես անի: Կներեք, իսկ իրենք ով են, որ ուզենան Հայաստանը այսպես կամ այնպես անի: Ու՞մ անունից են իրենք դա ուզում»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնելով, որ Մուրադ Փափազյանը նույնիսկ ՀՀ քաղաքացի չի հանդիսանում, Եղոյանի նշեց, որ դաշնակցական գործիչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել էր, որպեսզի վերջինը դիմեր Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստան մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:

«Սա է նրա մաքսիմում արածը: Այն աստիճան մարդ չկարողանա հարաբերություն կառուցի, որ գնա միջուկային գերտերության ղեկավարին ոչ թե ասի մեզ տվեք զենք, ասի այս մի մասն էլ համայնքից հանգանակած, ասի տվեք տեխնոլոգիա, մասնագետներ, ԵԱՏՄ-ում խնդրեք մեզ մաքսային արտոնություններ տան»,-ասաց պատգամավորը:

17 Օգոստոս, 2026 15:16
Վեր