Նոր նշանակում Քննչական կոմիտեում Zarkerak - Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Zarkerak Zarkerak - Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Գոռ Համլետի Թովմասյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

III-VIII. 2026 թ. - ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,

2021 - 2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2019 - 2021 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2017 - 2019 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ,

2006 - 2012 թթ․ - ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից:

Կրթություն

2006 թվականին ավարտել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության Մոսկվայի սահմանապահ ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

17 Օգոստոս, 2026 15:54
Վեր