Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները վերակառուցում ենք, որովհետև գտնում ենք, որ դա մեր մշակութային ինքնության մի մասն է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Կառուցում ենք, որովհետև կարծում ենք, որ ամոթ է XXI դարում հայտարարել, որ մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, հավատավոր ժողովուրդ ենք, և հետո այս խոսքերը ասելուց հետո, երբ գործընկերենրդ գալիս են Հայաստան տանում ցույց ես տալիս մի տեղ, որը չի սազում ոչ Հայ առաքելական եկեղեցուն, ոչ էլ մեզ՝ որպես ՀՀ խորհրդարանը կառավարող կամ գործադիր մարմին»,-ասաց պատգամավորը:
Ըստ Գաբրիելյանի պատմամշակութային հուշարձանների վերակառուցման համար ներդրումների թիվը հասնում է մի քանի միլիարդ դրամի:


