Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է Zarkerak - Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է
Zarkerak Zarkerak - Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

«Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Նա կալանավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նշվել էր, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

17 Օգոստոս, 2026 14:10
Վեր