36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերին Zarkerak - 36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերին
Zarkerak Zarkerak - 36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերին
36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերին

36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

36 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերին, որը հայտնի է «Նեշվիլ» և «Հերոսներ» հեռուստասերիալներում իր դերերով:

Մահվան պատճառը չի հրապարակվել։ Հեյդեն Պանետիերին կինոյում և հեռուստատեսությունում կարիերան սկսել է 5 տարեկանում՝ նկարահանվելով «Մեկ կյանք ապրելու համար» և «Առաջնորդող լույս» սերիալներում:

Նա առավել մեծ ճանաչում է ձեռք բերել «Հերոսներ» և «Նեշվիլ» սերիալներում դերերով: Դերասանուհին նաև նկարահանվել է «Հիշելով տիտաններին», «Նորաոճ մայրիկը», «Ճիչ 4» և այլ ֆիլմերում: Պանետիերին երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»՝ «Նեշվիլ» ֆիլմում իր դերի համար։

2009-ից 2018 թվականներին Հեյդեն Պանետիերին հանդիպել է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ։ 2014 թվականին նրանք դուստր են ունեցել՝ Կայա Եվդոկիան։

Ըստ Variety-ի՝ զույգի բաժանումից հետո երեխայի խնամակալությունը փոխանցվել է Կլիչկոյին՝ թմրանյութերից Պանետիերի կախվածության և հետծննդյան դեպրեսիայի պատճառով։ 2026 թվականի մայիսին Պանետիերին հրապարակել է հուշագրություն, որում նա պատմել է «հետծննդյան դեպրեսիայի, թմրանյութերից կախվածության և վերականգնման, տրավմաների, ընտանեկան բռնության և կորուստների մասին»։

17 Օգոստոս, 2026 14:39
Վեր