Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել Zarkerak - Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել
Zarkerak Zarkerak - Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել
Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել

Ամասիային և Ազատանին նոր գյուղտեխնիկա ու սարքավորումներ են տրամադրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շիրակի մարզի Ամասիա և Ազատան բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար նոր տեխնիկա և սարքավորումներ են տրամադրվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի շրջանակում երկու բնակավայրերի շահառուներին տրամադրվել է 13-ական մոտոբլոկ՝ համապատասխան գյուղատնտեսական սարքավորումներով։

Ծրագրով նախատեսված է տրամադրել բազմատեսակ օժանդակության փաթեթներ, ներառյալ մոտոբլոկներ, կցասայլեր, խոտհնձիչներ, գութաններ և սրսկիչներ:

Տեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ծրագրի իրականացման թիմի, խորհրդատվական ծառայություններ մատուցող «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, մարզպետարանի ներկայացուցիչներ ու համայնքների ղեկավարներ։

17 Օգոստոս, 2026 16:20
Վեր