Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Ալիջան սահմանային անցակետի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber-ը։
Ըստ կայքի՝ Իգդիրում իրականացվել են ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ. մասնվորապես տեղադրվել են դեպի Ալիջան սահմանային անցակետ տանող ճանապարհային ցուցանակներ։
Օդանավակայանի խաչմերուկում տեղադրված ցուցանակը ցույց է տալիս Կարս, Թուզլուջա, օդանավակայան և Իգդիրի ուղղությունները, իսկ Իգդիր ուղղությամբ՝ Ալիջան, Իգդիր նահանգի ժանդարմերիայի հրամանատարություն, Քարաքոյունլու, Դիլուջու և Ալիջանի սահմանային անցակետերի ուղղությունները:
Նշվում է, որ դա համարվում է կարևոր ցուցիչ տարածաշրջանում շարժունակության համար, ու տեղանունների ցուցանակների տեղադրման նպատակն է դեպի անցակետ տանող ճանապարհն ավելի տեսանելի դարձնել վարորդների համար։

