Վարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին Zarkerak - Վարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին
Zarkerak Zarkerak - Վարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին
Վարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին

Վարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը քննարկում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 200.000 դրամ աշխատավարձ ստացող անձանց առողջության համապարփակ ապահովագրության համակարգում ներառելու հնարավոր տարբերակները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս սեգմենտի համար հատուկ մոտեցում է մշակվում՝ հաշվի առնելով ստվերային շրջանառության ռիսկերը:

Խոսելով նպատակների մասին՝ վարչապետը նշեց. «Աշխատավարձերի ցածր սեգմենտում մեր համոզմունքով և իմացությամբ գործում է ստվերային որոշակի սխեմա, և Կառավարության համար խնդիր է նաև լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը: Սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք ծավալում»:

Ըստ ներկայացված սցենարի՝ 2027 թվականին ապահովագրական վճարի բաշխումը կլինի հետևյալը. «Մեր մտածածը հետևյալն է, որ 2027 թվականի ընթացքում գուցե Կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10.800 դրամ ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ՝ այն 2000 դրամը, որոնք նախկինում վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամ հատվածը վճարեն գործատուները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ 2028 թվականից մոդելը կփոխվի՝ կապվելով համընդհանուր հայտարարագրման հետ. «2028 թվականի հունվարի 1-ից արդեն գուցե թե մենք գործարկենք հետևյալ սցենարը, որ 10.800 դրամ ծախսի 6000 դրամը վճարի աշխատողը, որն ինքն արդյունքում հետ է ստանալու որպես սոցիալական կրեդիտ՝ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում: Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում: Իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն»:

Նիկոլ Փաշինյանը նաև հորդորեց գործատուներին վերանայել իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարել 200.000 դրամից բարձր աշխատավարձ, որպեսզի նրանք ներառվեն ընդհանուր համակարգում:

Անդրադառնալով մատուցվող ծառայությունների որակին՝ նա ընդգծեց. «Որպեսզի մատուցվող ծառայությունների որակը լինի պատշաճ, համակարգը պետք է լինի ֆինանսապես առողջ, որովհետև որակը դա ծախս է: Մենք խնդիր ենք դրել, որ 2029 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում»:

Կառավարությունը նախատեսում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կայացնել վերջնական որոշում՝ համակարգի ամբողջական ներդրման վերաբերյալ:

12 Օգոստոս, 2026 17:57
Վեր