Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայում հաջորդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարում Ծառուկյանը կմենամարտի 32-ամյա Դիլոն Դենիսի հետ, ով խառը մենամարտերի աշխարհում հայտնի է որպես UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ընկեր։ 29-ամյա Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ ու կրել 1 պարտություն: 7 անընդմեջ հաղթանակից հետո հայ մարտիկը նախորդ մենամարտում պարտվել էր UFC-ի նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։


