Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը Zarkerak - Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Zarkerak Zarkerak - Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գործող, անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» ապրանքանիշի արտադրամասում։

 

 

Արձանագրվել են սննդամթերքի անվտանգության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ պայմաններ, մասնավորապես՝

  • արտադրական տարածքների կառուցվածքն ու պայմանները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում և պաշտպանություն կենդանիներից, կրծողներից ու միջատներից,
  • հատակների, դռների և պատերի մի շարք հատվածներ չեն համապատասխանել սահմանված պահանջներին,
  • առաստաղները չեն կանխարգելել կեղտի ու բորբոսի կուտակումը, մասնիկների թափվելու և խոնավության խտացման վտանգը,
  • անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

 

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել սահմանված պահանջներին։

 

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

 

Սննդամթերքի անվտանգությունը պարտադիր պահանջ է, և դրա պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է։

12 Օգոստոս, 2026 15:16
Վեր