Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Դավոյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Դավոյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Դավոյանը՝ ընդդիմությանը
Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Դավոյանը՝ ընդդիմությանը

Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Դավոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:

«Եթե դա նորմալ է, ուրեմն ընդունեք, այստեղից ասեք. «այո՛, մեր երազանքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, պետության տված ինչ սոցիալական երաշխիքներից կարող է օգտվել»: Եկեք դրա շուրջ մտածենք, նամակով դիմենք Արսեն Թորոսյանին»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը 2018 թվականից սկսած հասարակության համար տարբեր զգայուն թեմաները քննարկման առարկա է դարձրել ԱԺ-ում և իրենց  ենթակա մամուլի օգնությամբ դրանք դարձրել օրակարգային հարցեր՝ ազդելով մարդկանց վրա:

«Տարբեր հնարքների եք դիմում բուն խնդիրը թաքցնելու և ձեր քիմքին հարմար, ձեր ուզածը այստեղ բերելով ու շահարկման թեմաներ դարձնելով: Օրինակ՝ Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած քննարկում վերածվել է հայրենասերի և դավաճանի երկխոսության: Հայրենիքի և պետության քննարկումը դարձրել եք հայրենիքը սիրողի և չսիրողի երկխոսություն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը դարձրել եք դավաճանի և հող պահողի երկխոսություն: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը վերածել եք լոկ տնտեսական սպառնալիքների երկխոսության: Սահամանադրական փոփոխություններն էլ այսօր վերջնական կնքեցիք ու դարձրիք «ալիևյան սահմանադրության» փոփոխություն: Կտրիճ Ներսիսյան ասելը ստորադասել եք հոգևորականի ուխտը խախտելուն և զավակ ունենալուն: Դարձրել եք եկեղեցին կործանելու մասին երկխոսություն»,-ասաց Դավոյանը:

12 Օգոստոս, 2026 11:22
Վեր