Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված որևէ փաստաթղթում չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտության. Եղոյան Zarkerak - Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված որևէ փաստաթղթում չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտության. Եղոյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված որևէ փաստաթղթում չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտության. Եղոյան
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված որևէ փաստաթղթում չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտության. Եղոյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված որևէ փաստաթղթում չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտության. Եղոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված որևէ փաստաթղթում չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կատարած հայտարարություններին:

«Փաստարկի ու հակափաստարկի հարց չկա, կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, կան ստորագրված պայմանագրերի նախագծեր և այդ բոլոր ստորագրված փաստաթղթերում մենք չենք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը: Քաղաքական խոսույթի մակարդակում շատերը շատ բան կարող են ասել, մենք էլ ենք ասում, որ նման տերմինով ենթակառուցվածք ՀՀ տարածքում գոյություն չունի: ՀՀ տարածքում գոյություն ունի ԹՐԻՓՓ նախագիծը, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, ԱՄՆ նախագահի ստորագրությունը և ՀՀ վարչապետի ստորագրությունը»,-ասաց Եղոյանը:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը պատգամավորը նշեց, որ դա բոլոր կողմերի շահերից բխող գործընթաց է, հակառակ դեպքում նման փաստաթուղթ չէր ստորագրվի:   

«Իհարկե ստորագրված փաստաթուղթը և տարածաշրջանի ապաշրջափակումը այն պայմաններով, որ նկարագրված է փաստաթղթերում բնականաբար ձեռնտու է Հայաստանի և բնականաբար ձեռնտու է Ադրբեջանին, հակառակ դեպքում իրենց ստորագրությունը այդտեղ չէր լինի: Եվ շատ լավ է, որ ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով ապաշրջափակման հարցում տեսակետները համընկնում են»,-ասել է պատգամավորը:  

12 Օգոստոս, 2026 13:16
Վեր