Ալիևը լավագույն երազում չէր կարող երազել, որ ՀՀ-ում կարող է գովազդվել «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Ալիևը լավագույն երազում չէր կարող երազել, որ ՀՀ-ում կարող է գովազդվել «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Ալիևը լավագույն երազում չէր կարող երազել, որ ՀՀ-ում կարող է գովազդվել «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը
Ալիևը լավագույն երազում չէր կարող երազել, որ ՀՀ-ում կարող է գովազդվել «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը

Ալիևը լավագույն երազում չէր կարող երազել, որ ՀՀ-ում կարող է գովազդվել «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը. Չախոյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել, որ Հայաստանում կարող է գովազդվել թուրքական «Բայրաքթարներով» հայ զինվորների սպանությունը: Այս մասին ԱԺ-ում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների հայտարարություններին, որ ՔՊ-ն վերածվել է «Ալիևի Փի Ար ընկերության»:

«Ալիևը իր լավագույն երազում անգամ չէր կարող երազել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մզկիթ դառնալու պրոցեսը: Չեր կարող երազել, որ մի օր կգովազդվի 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման կամ վերադարձի հարցը»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով՝ նոր Սահմանադրության ընդունման շուրջ ծավալված քննարկումներին Չախոյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել դեռ 2020 թվականի հունիսին:

«Իրականում գիտեք ինչի համար եք պայքարում նոր Սահմանադրության դեմ: Մի պարզ պատճառով, որովհետև աշխարհաքաղաքական կենտրոնից՝ կայսրությունից, ուղիղ հրահանգ է իջեցվել ձեզ՝ պայքարելու նոր Սահմանադրության դեմ: Այս Սահմանադրությունը, որը հիմա գործում է ՀՀ-ում բացառապես այդ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերից է բխում ու սա ական է Հայաստանի պետականության հիմքերի տակ դրված: Սա մի պարզ պատճառով, որովհետև այս Սահմանադրությամբ Հայաստանին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ»,-ասել է պատգամավորը:

Խոսելով՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող քննարկումների մասին պատգամավորը հարցադրում կատարեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը 2020 թվականի վերջին չի քննադատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, երբ վերջինը միջամտել էր քաղաքական գործընթացներին՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Հետաքրքիրը գիտեք, որն է, որ երբ այն ժամանակ ասում էինք սա ինչ է, ինչպես կարող է նա թույլ տալ իրեն վարչապետի հրաժարական պահանջել, ասում էին ինչ եք ասում, նա Հայաստանի քաղաքացի է: Բա, երբ որ Կտրիճ Ներսիսյանը այն ժամանակ  Հայաստանի քաղաքացի էր, հիմա դատարանում հայտնվելուց էլ Հայաստանի քաղաքացի չէ՞»,-հարցադրել է Չախոյանը:  

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե «Հայոց հայրապետին ընտրել է հայ ժողովուրդը», Չախոյանը ասաց. «Պարոն Կարապետյան, եկեք այս ամբիոնից ցույց տվեք այն իրավական ակտը, որով հայ ժողովուրդը ընտրել է Հայոց հայրապետին: Երբ է հայ ժողովուրդը կատարել այդ ընտրությունը: Եթե հայ ժողովուրդը այդ անձին չի ընտրել Հայոց Հայրապետ, ուրեմն այդ անձը չի կարող հանդիսանալ Հայոց հայրապետ: Ես վստահ եմ իմ գործընկերներից ոչ ոք չի մասնակցել այդ ընտրությանը»:

12 Օգոստոս, 2026 12:16
Վեր