Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից «Օշ գրուպ» ՍՊ ընկերությունում (Արագածոտնի մարզ գ․ Օշական, ապրանքանիշը՝ «Պրեմիում») իրականացված վերակսկողության ընթացքում ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված նորմեր՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ լաբորատոր փորձարկման արդյունքների համաձայն՝ փորձաքննության ներկայացված «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աերոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:


