Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Նարեկ Ս.-ի վարած BMW X5 մակնիշի «10 QP 110» համարանիշի և 29-ամյա Վահան Գ.-ի վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ BMW-ն կողաշրջվել է և կոտրել հարևանությամբ գործող ծաղկի ազատ վաճառքի երկաթե ճաղավանդակները։
Մինչև դեպքի վայր կժամանեին պարեկները, BMW-ի վրայից համարանիշերը հանել են։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ, ու տեղում պարզվել է, որ 1 տարվա ընթացքում սա նրա երկրորդ դեպքն է ոչ սթափ ավտոմեքենա վարելու, և զրկվել է մեկ տարով ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Նիսսան»-ի վարորդը եղել է սթափ։


