Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ»:
Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, թե շարունակելու են այս ուղղությամբ աշխատանքն Ադրբեջանի հետ։
Ինչ վերաբերում է գերիներին, Փաշինյանը հավատացրել է, թե նրանց վերադարձի հարցը երբեք դուրս չի եկել ու դուրս չի գա իրենց աշխատանքային օրակարգից։
«Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը օրակարգից դուրս չի եկել և դուրս չի գա, քանի դեռ խնդիրը չի լուծվել:
Կշարունակվեն աշխատանքները սահմանազատման ուղղությամբ, համոզված եմ՝ շուտով կսկսվեն արտահանումներ Հայաստանից Ադրբեջան»,- ասել է նա:


