Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար Zarkerak - Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
Zarkerak Zarkerak - Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար

Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշել է, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։

Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ բանակցություններ է վարում վիզաների ազատականացման ուղղությամբ, ինչը պարտավորեցնող գնահատական է։

«Նա նշեց, որ վիզաների ազատականացման գործընթացն իրատեսական է, անգամ շատ իրատեսական։ Գործընթացը միանգամայն թափանցիկ է։ Երբ Արփինե Սարգսյանը, որպես գլխավոր բանակցող, ստացել է գործողությունների ծրագիրը, այն
անմիջապես հրապարակվել է ՆԳՆ կայքում՝ ինչպես բնօրինակով, այնպես էլ հայերեն թարգմանությամբ։ 
Մայիսին կհրապարակվի առաջին առաջընթացի զեկույցը, որտեղ նկարագրվելու են կատարված աշխատանքները, սահմանված հենանիշներից իրավական շրջանակին վերաբերող պահանջների հասցեագրումը, և այս փաստաթուղթը ևս հրապարակային է լինելու։ Քաղաքացիները տեսնելու են՝ ինչ ծավալի աշխատանք է տարվել՝ միգրացիայի և քաղաքացիության և սահմանների համալիր կառավարման ռազմավարության հայեցակարգեր, ապաստանի և փախստականների, օտարերկրացիների մասին օրենքների փոփոխություններ, Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենք, Անձը հաստատող փաստաթղթերի մասին նոր օրենք, և ի վերջո նոր կենսաչափական ծավալուն ենթակառուցվածքի ձևավորում։

Սրանք բոլորովին նոր ստանդարտներ են, որ ներմուծվում են մեր կարգավորումների մեջ, և փոխելու են մեր իրավական շրջանակի որակը։ Նախարարը նշեց, որ կատարվող աշխատանքները զուտ գործողության ծրագրից չեն բխում, այլ Կառավարության հանձնառությունն են, բարեփոխումների օրակարգն է։ Նա ընդգծեց, որ վիզաների ազատականացումը մարդկանց մասին է, արժանապատիվ ճամփորդելու, ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է։
Կոտրվելու է այն կարծրատիպը, որ ճամփորդելը դժվարհասանելի բան է կամ միայն ֆինանսապես ապահովված մարդիկ են ճամփորդում։ Վիզաների քաշքշուքից ազատվելու են քաղաքացիները, միաժամանակ ավիացիոն շուկան էլ արդեն իսկ անհամեմատ ազատականացված է, թռիչքները՝ մատչելի։

Անդրադառնալով գործողությունների ծրագրի կատարման հնարավոր ժամկետներին՝ Սարգսյանը նշեց, որ ներքին հանձնառություն կա աշխատանքների կատարել 2-3 տարում, քանի որ պահանջների կատարման մի մասն արդեն ընթացքի մեջ են, ինչպես կենսաչափական անձնագրի ներդրումը։ 2026 թ-ի աշնանը կմեկնարկի փաստաթղթերի տրամադրումը քաղաքացիներին, ծառայությունների մատուցման այնպիսի շեմ կսահմանվի, որ հասարակություն նույնիսկ չի հիշի, թե անձնագրային գործարքների ինչ բացասական էմոցիաներ է ունեցել տասնյակ տարիներ շարունակ»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

 

14 Մարտ, 2026 14:07
Վեր