Թրամփ. Չեմ ցանկանում գործարք կնքել Իրանի հետ, քանի որ պայմանները դեռևս բավարար չեն Zarkerak - Թրամփ. Չեմ ցանկանում գործարք կնքել Իրանի հետ, քանի որ պայմանները դեռևս բավարար չեն
Zarkerak Zarkerak - Թրամփ. Չեմ ցանկանում գործարք կնքել Իրանի հետ, քանի որ պայմանները դեռևս բավարար չեն
Թրամփ. Չեմ ցանկանում գործարք կնքել Իրանի հետ, քանի որ պայմանները դեռևս բավարար չեն

Թրամփ. Չեմ ցանկանում գործարք կնքել Իրանի հետ, քանի որ պայմանները դեռևս բավարար չեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այս փուլում չի ցանկանում Իրանի հետ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել:

«Իրանը ցանկանում է գործարք կնքել, իսկ ես չեմ ցանկանում, քանի որ պայմանները դեռևս բավարար չեն»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկացած պայման պետք է լինի «շատ ամուր»:

Երբ նրան հարցրել են, թե որոնք կլինեն պատերազմը դադարեցնելու հնարավոր գործարքի պայմանները, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Չեմ ցանկանում ձեզ ասել»։

Միևնույն ժամանակ նա համաձայնել է, որ դրա մաս պետք է դառնա ցանկացած միջուկային հավակնությունից լիովին հրաժարվելու Իրանի պարտավորությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «միակ ուժը, որ նրանք ունեն, և դա այն ուժն է, որը կարելի է համեմատաբար արագ չեզոքացնել, ական նետելու կամ համեմատաբար փոքր հեռահարության հրթիռ արձակելու հնարավորությունն է: Բայց երբ մենք ավարտենք ափամերձ գոտու հետ, նրանք այլևս նման հզորություն չեն ունենա»:

«Ոչնչացրել ենք նրանց հրթիռների մեծ մասը: Ոչնչացրել ենք նրանց անօդաչուների մեծ մասը: Զգալիորեն կանգնեցրել ենք հրթիռների և անօդաչու թռչող սարքերի նրանց արտադրությունը: Երկու օրից այն ամբողջությամբ կոչնչացվի»,- ասել է Թրամփը:

15 Մարտ, 2026 10:57
Վեր