2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց Zarkerak - 2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց
Zarkerak Zarkerak - 2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց
2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց

2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը: Այսպիսով Խորհրդարանը հաստատեց 2025 թ. ՀՀ պետական բյուջեն՝  կողմ - 66 և  դեմ - 30 ձայներով։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր  «Պետական տուրքի մասին» փոփոխություններ կատարեու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք: Փախստականների համար կգործի տուրքից ազատման բաղադրիչ. դա կվերաբերի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

Ամբողջությամբ ընդունվեց նաև 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակը, համաձայն որի՝ փոփոխվել են եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ, համապատասխանաբար, 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այս նախագծին խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:

Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգը սպառվեց: Նիստի ավարտից կես ժամ անց կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

04 Դեկտեմբեր, 2024 11:14
Վեր