Ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդ՝ 27 աստիճան երկու րոպեում․ Լևոն Ազիզյան Zarkerak - Ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդ՝ 27 աստիճան երկու րոպեում․ Լևոն Ազիզյան
Zarkerak Zarkerak - Ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդ՝ 27 աստիճան երկու րոպեում․ Լևոն Ազիզյան
Ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդ՝ 27 աստիճան երկու րոպեում․ Լևոն Ազիզյան

Ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդ՝ 27 աստիճան երկու րոպեում․ Լևոն Ազիզյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդ՝ 27 աստիճան երկու րոպեում:

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում կա մի փոքրիկ քաղաք, որը կոչվում է Սպիրֆիշ: Այն ունի տասը հազարից մի փոքր ավելի բնակիչ: Բայց օդի ջերմաստիճանի փոփոխության արագությամբ համաշխարհային ռեկորդակիր է: Այս մասին գրառում է կատարել Լևոն Ազիզյանը։

1943 թվականի հունվարի 22-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին, քաղաքում օդի ջերմաստիճանը եղել է -20 աստիճան Ցելսիուս։ Այնուհետեւ Սպիրֆիշում ուժեղ քամի է առաջացել և 2 րոպե անց փողոցներում օդի ջերմաստիճանը բարձրացել է +7 աստիճանի։ Այդ ժամանակվանից ի վեր Սպիրֆիշը պահպանում է ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդը՝ 27 աստիճան երկու րոպեում:

Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ջերմաստիճանը բարձրացել է մինչև զրոյից բարձր 12 աստիճան: Հենց որ քամին մարել է, այն նորից իջել է մինչև -20° և դա տևել է ընդամենը 27 րոպե: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պատճառով քաղաքի պատուհաններից շատերը ճաքել են։

Տաք, չոր քամին, որը ջերմաստիճանի նման կտրուկ փոփոխություն է առաջացրել Սպիրֆիշում, կոչվում է Չինուկ: Տեղի բնակչությունը նրան տվել է «ձյունակեր» մականունը։ Ուժեղ Չինուկի ազդեցության տակ 30 սմ ձյունը կարող է ամբողջությամբ անհետանալ ընդամենը մեկ օրում՝ այն պարզապես հալվում և գոլորշիանում է։

Չինուկի քամին ջերմաստիճանի ևս մեկ ռեկորդի պատճառ է հանդիսացել, երբ 1972 թվականի հունվարի 15-ին Մոնտանա նահանգի Լոմա քաղաքում ջերմաստիճանը մեկ օրում բարձրացել է -48-ից մինչև +9 աստիճան (57 աստիճան 24 ժամում):

29 Դեկտեմբեր, 2024 19:29
Վեր