Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմադիր դաշտում գզվրտոցները բացահայտում են նորանոր բացահայտումների առիթ են դառնում։ Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր գրառումներից մեկում, որն առնչվում էր ՀՀԿ-Մայր Հայաստան գզվրտոցին հետաքրքիր մի դրվագ բացահայտեց։ Աշոտյանը կարծեք Մայր Հայաստան շարժման անդամ, լրագրող Բորիս Մուրազիին մեղադրում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ։
«Երբ որոշակի շփում ունեի Բորիսի հետ և պատրաստակումություն հայտնեցի գնել իր կողմից պատրաստված ծիրանի օղին, այն համտեսելուց հետո ազնվություն ունեցա ասելու, որ վառածի, տակը կպածի համ է գալիս։ Այս օրերի իրենց պահվածքը հիշեցնում է հենց տակը կպած այդ ինքնաշեն օղին, որն երկրորդ անգամ նույն գնորդին վաճառել չի ստացվի»,-գրել էր Արմեն Աշոտյանը։
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Բորիս Մուրազին կամ նրա հետ առնչվող որևէ մեկը օղու արտադրելու և վաճառելու օրինական թույլտվություն չունի ու ստացվում է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բացահայտել է ընդդիմադիր լրագրողի ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը։ Խնդրի առնչությամբ մենք դիմել ենք պատկան մարմիններին, որպեսզի բացահայտեն ապօրինի ձեռնարկատիրության մասնրամասները և պատասխանատվության ենթարկեն Բորիս Մուրազիին և այդ ապօրինության հետ փոխկապակցված այլ անձանց, եթե իհարկե այդպիսիք առկա են։