Պատանդառված հայերը դանդաղ մահի ռեժիմի են գնում, անիմաստ է խոսել կյանքի ու առողջության պաշտպանության որևէ երաշխիքի մասին. Սաքունցը՝ Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման ռիսկերի մասին Zarkerak - Պատանդառված հայերը դանդաղ մահի ռեժիմի են գնում, անիմաստ է խոսել կյանքի ու առողջության պաշտպանության որևէ երաշխիքի մասին. Սաքունցը՝ Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման ռիսկերի մասին
Zarkerak Zarkerak - Պատանդառված հայերը դանդաղ մահի ռեժիմի են գնում, անիմաստ է խոսել կյանքի ու առողջության պաշտպանության որևէ երաշխիքի մասին. Սաքունցը՝ Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման ռիսկերի մասին
Պատանդառված հայերը դանդաղ մահի ռեժիմի են գնում, անիմաստ է խոսել կյանքի ու առողջության պաշտպանության որևէ երաշխիքի մասին. Սաքունցը՝ Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման ռիսկերի մասին

Պատանդառված հայերը դանդաղ մահի ռեժիմի են գնում, անիմաստ է խոսել կյանքի ու առողջության պաշտպանության որևէ երաշխիքի մասին. Սաքունցը՝ Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակման ռիսկերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մտադրությունն ուղղակիորեն կապված է Բաքվում պատանդառված ազգությամբ հայ մարդկանց փաստի հետ, դա իրապես միակ վերահսկողական և միջազգային վերահսկողական մեխազնիմն էր, որի առկայությունը  հնարավորություն էր տալիս առնվազն արձանագրելու Բաքվի ռեժիմի կողմից անմարդկային վերաբերմունքի փաստերը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝  անդրադառնալով Ադրբեջանի մտադրությանը՝ փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունը: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի այս նպատակը վերահաստատել է նաև  ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։ 

Ադրբեջանական APA գործակալությունն էլ հայտնել է, որ իշխանությունների կարծիքով  ԿԽՄԿ տեղական ներկայացուցչի ներկայիս գործունեությունն ավելորդ է  և գործունեության համար այլևս որևէ պատճառ չկա։ 

Ադրբեջանն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից

«Չնայած դատավարությունները հրապարակային են իրականացվում, դրանք ավելի շատ հրապարակային պատժիչ գործողություն են, դա բավական ռիսկային է»,-ասաց Արթուր Սաքունցը և շարունակեց. «Ըստ էության, Ադրբեջանը նման քայլով իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից և ինստիտուտներից, այսինքն՝ սա նաև մեկուսացման գործընթաց է, որովհետև ոչ միայն ԿԽՄԿ-ի գործունեությունն է դադարեցնում, այլ BBC ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության, «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» գրասենյակի, միջազգային այլ կառույցների»: 

Գերիների ապագան մշուշոտ է 

Երբ հայտնի դարձավ ԿԽՄԿ գրասենյակը փակելու՝ Բաքվի մտադրության մասին, հայ հանրության կողմից մտահոգություն էր հնչում՝ Ադրբեջանն այլևս անպատժելի է և հայ պատանդների  կյանքի հանդեպ ուղիղ սպառնալիք կա: Սաքունցի խոսքով, անիմաստ է խոսել որևէ երաշխիքի մասին, որ Բաքվի բանտում հայ գերիների կյանքն ու առողջությունը պաշտպանված է, հաշվի առնելով նաև այլևս հաստատված խոշտանգումների փաստը.«Եթե այդ պետությունն անգամ իր քաղաքացիների նկատմամբ է  ոտնձգություններ կատարում, ինչի մասին է խոսքը: Բռնապետական ռեժիմը, որ խախտում է և բռնանում է իր քաղաքացիների իրավունքների վրա, չի կարող  հարգալից վերաբերմունք ունենալ այլ պետությունների քաղաքացիների հանդեպ,  դա ակնհայտ է, այլ հարց է կգնա արդյոք  ավելի դաժան քայլերի»:

«Այնտեղ գտնվողները հիմա ըստ էության դանդաղ մահի ռեժիմի են գնում մարդիկ: Նույնիսկ ԿԽՄԿ-ի ներկայությամբ այդ մարդկանց կարող էին դանդաղ սպանել, բայց ԿԽՄԿ-ն կարող էր որոշակի զսպող գործոն լինել, եթե ռեժիմը աշխատեր այդ մարմնի հետ՝ այսպես ասած պատրաստ  լիներ զսպվելու»,- ասաց մեր զրուցակցն ու շեշտեց, որ եթե գերիները պետք է տան ցուցմունքներ, որոնք կարող են կյանքի փրկագին լինել, ապա  նրանց ասածները չպետք է հայ հանրության շրջանում դառնան քննարկման ու քննադատման առարկա:

Պաշտոնական Բաքուն փակել է այլընտրանքի ճանապարհը

Իրավապաշտանի խոսքով՝ ԿԽՄԿ-ի փակվելու դեպքում պատանդառված հայերի հետ կապի աիակ այլընտրանքային լուծումը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն է, բայց արդեն առկա է փաստ, որ որպես ԵԽ անդամ ունենալով հանձնառություն անարգել թույլ տալու կոմիտեի ներկայացուցիչներին այցելելու ազատազրկման վայրեր, Բաքուն արգելել է. «Մեխանիզմը կան, բայց դրա կիրառմանը խոչընդոտում է: Այս տեսակետից ես սպասելի եմ համարում, որ որոշ ժամանակ անց կարող է նույնիսկ Ադրբեջանը հեռացվի ԵԽ-ի անդամությունից, որովհետև չի կատարում վերցրած պարտավորությունները: Ալիևի ռեժիմը գտնում է, որ կարող է իրեն պահել անպատիժ և դրա հետևանքով կոնկրետ պատանդառված հայերի վիճակը շատ ավելի կվատանա, սա պարզ եմ ասում» :

Մեր զրուցակցի խոսքով՝ հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ջանքերը միջազգային ատյաններում պետք է էլ ավելի մեծացնել՝ ընդհուպ մինչև որոշակի պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի նկատմամբ.«Բաքվի դատավարությունը հանդիսանում է ատելության խտրականության հիմքով ադրբեջանական քաղաքականության շարունակությունը, որի գագաթնակետը հանդիսացավ ԼՂ-ում բռնի էթնիկ զտումը: Տեղի է ունենում մարդկանց նկատմամբ պատժիչ գործունեություն՝ դատական փաթեթավորմամբ, սա պետք է դիտարկվի որպես սպառնալիք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ»:

Ըստ նրա որքան էլ սկեպտիկ են միջազգային կառույցների օգտակարության վերաբերյալ մոտեցումները, բայց այժմ առկա են միայն այդ մեխանիզմները՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու համար.«Թվում է, թե հնարավորություններ չկան, բայց իրապես Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ միջազգային վերաբերմունքը՝ հատկապես եվրոպական կառույցներում  և ՄԱԿ-ում պետք է ձևավորել՝ որպես հակամարդկային ռեժիմի: Ադրբեջանը Մարսի վրա չի, ինքն էլ իր շահերն ունի  և այդ շահերի տեսակետից պետք է կարողանալ հասնել նրան, որ դրանք ստորադասվեն իր կողմից նման գործողությունների կատարմանը: ՀՀ-ի կողմից նաև հայտարարություններն են անհրաժեշտ, դրանք հստակ դիրքորոշում ներկայացնելու համար են: Բայց դրանք պետք է լինեն ոչ միայն ներքաղաքական կոնտեքստում, այլ արտաքին ատյաններում»,- նկատեց նա: 

Սաքունցը նաև մտահոգություն հայտնեց, որ   այս իրավիճակում, երկուստեք  միջպետական գանգատները  հետ վերցնելու հարցը միանշանակ  ավելի է խորացնելու է ադրբեջանական ռեժիմի անպատժելիության  զգացումը և խրախուսելու է նրանց կողմից նոր ագրեսիվ գործողությունների իրականացումը:  

Նա նշեց, որ գուցե հնարավոր է հասնել նրանք, որ միջազգային կառույցների և պետությունների  հստակ դիրքորոշում լինի ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության փակման անկարելիության վերաբերյալ.«Բայց դրանց  դեռ պետք է հասնել, դրան հասնելու համար պետք է աշխատանք, պետք է իրազեկում, պետք է ուշադրություն հրավիրել, ցանկացած խնդիր առաջանում է  նաև անտարբերության հետևանքով»: 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

07 Մարտ, 2025 18:36
Վեր