Դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում. Արցախի ԱԺ Zarkerak - Դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում. Արցախի ԱԺ
Zarkerak Zarkerak - Դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում. Արցախի ԱԺ
Դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում. Արցախի ԱԺ

Դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը՝ տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում. Արցախի ԱԺ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես տեղյակ եք, 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Ազգային ժողովը:

«2025 թ․ մարտի 18-ին մեզ համար շատ կարևոր այս հարցը քննարկվելու է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում։

Այդ առիթով՝ քննարկման նախաշեմին՝ մարտի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև կազմակերպվելու է հավաք, որի ժամանակ շնորհակալություն ենք հայտնելու Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ ենք անելու վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում»,- ասված է հաղորդագրությասն մեջ:

11 Մարտ, 2025 11:08
Վեր