Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կանանց տոնին նվիրված հանդիպում է տեղի ունեցել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեր աշխատակիցների հետ:
«Նրանք ամեն օր շատ վաղ սկսում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք քայլել մաքուր բակերով ու փողոցներով։ Քաղաքի մաքրությունն հենց նրանց աշխատանքի շնորհիվ է պահպանվում։
Շնորհակալություն ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքի համար»,-նշել է Ավինյանը։


