Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Zarkerak - Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին և հնարավոր քայլերին։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։

13 Մարտ, 2026 19:38
Վեր