Հայէկոնոմբանկը 10 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական  responsAbility-ից Zarkerak - Հայէկոնոմբանկը 10 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական  responsAbility-ից
Zarkerak Zarkerak - Հայէկոնոմբանկը 10 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական  responsAbility-ից
Հայէկոնոմբանկը 10 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական  responsAbility-ից

Հայէկոնոմբանկը 10 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական  responsAbility-ից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Հայէկոնոմբանկը, շարունակելով սերտ և ռազմավարական համագործակցությունը միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական կազմակերպությունների հետ, 2026թ. փետրվարին 10 մլն ԱՄՆ դոլարի և 5 մլն եվրոյի ներգրավման պայմանագրեր է կնքել շվեյցարական առաջատար responsAbility Investments AG ընկերության կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի հետ: 

Պայմանագրի շրջանակում ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորմանը՝ նպաստելով տնտեսության աճին և ոլորտի մրցունակության բարձրացմանը։

Բանկը, լինելով ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստող կառույց և մատուցելով կորպորատիվ, ներդրումային և մանրածախ ծառայությունների համալիր փաթեթ, շարունակում է իրականացնել իր հիմնական գերակայություններից մեկը՝ նպաստել երկրի տնտեսության աճին  միջազգային ֆինանսական կառույցների հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության միջոցով։

responsAbility Investments AG-ի մասին

tresponsAbility Investments AG-ն շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ՝ նպաստելով Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ֆինանսական ներառականություն, այդ թվում ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, Կլիմայի ֆինանսավորում և Կայուն սնունդ։ 

2003թ. իր հիմնադրումից ի վեր responsAbility -ն իրականացրել է ավելի քան 17.6 մլրդ ԱՄՆ դոլարի նպատակային ներդրումներ: Ունենալով ավելի քան 280 աշխատակից գործող 6 գրասենյակներում՝ 2025թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5.8 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ 70 երկրներում գործող շուրջ 330 ընկերություններում:

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

13 Մարտ, 2026 16:50
Վեր