Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց. Սալինի Zarkerak - Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց. Սալինի
Zarkerak Zarkerak - Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց. Սալինի
Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց. Սալինի

Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց. Սալինի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Դրա շրջանակում իտալացի պատգամավոր Մասիմիլիանո Սալինին հայտարարել է, որ Ադրբեջանն անխռով շարունակում է բռնությունները հայ ժողովրդի դեմ։

«2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժումից և 100 հազար քաղաքացիների արտաքսումից հետո մենք այժմ տեսնում ենք Հայաստանի 23 քաղաքացիների այս անօրինական կալանավորումները և ոչ թափանցիկ դատավարությունները»,- նշել է նա։

Սալինիի խոսքով՝ հայերի նկատմամբ նման հարձակումների պատճառը երկուսն են՝ աշխարհագրական դիրքը (որը բաժանում է Թուրքիային և Ադրբեջանին) և քրիստոնյա լինելը։

«Եվրամիությանը ուղղված հայ ժողովրդի խնդրանքներին պետք է ուշադրություն դարձնել։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք ադրբեջանցիների հետ վարվել այնպես, ինչպես ռուսների հետ: Մենք պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանենք և պահանջենք ազատ արձակել ապօրինի կալանավորված 23 անձանց»,- ասել է նա։

13 Մարտ, 2025 11:02
Վեր