Շուրջ 40 րոպե տևած վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ Zarkerak - Շուրջ 40 րոպե տևած վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ
Zarkerak Zarkerak - Շուրջ 40 րոպե տևած վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ
Շուրջ 40 րոպե տևած վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ

Շուրջ 40 րոպե տևած վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավթաշենում․ կան բերման ենթարկվածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Երեկ՝ հունիսի 27-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշեն - Աշտարակի խճուղի 2/5 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, սակայն մինչ կժամանեին ոստիկանները, վիճաբանության հարակից շենքերի բնակիչները կարողացել են կանխել հետագա զարգացումը, ապա համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 հոգու տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին։

Նշված վայրում հայտնաբերվել է նաև վնասված «Infinity» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

27 Հունիս, 2026 16:24
Վեր