Իսպանիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ Zarkerak - Իսպանիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ
Zarkerak Zarkerak - Իսպանիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ
Իսպանիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ

Իսպանիայում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աննախադեպ շոգը շարունակում է ծանր հետևանքներ ունենալ Եվրոպայում։ Իսպանիայում հունիսի 21-24-ն ընկած ժամանակահատվածում ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ։ Այս տվյալները հրապարակել է Իսպանիայի մահացության մոնիտորինգի MoMo համակարգը, որը հավաքագրում է երկրում գրանցված մահերի ամենօրյա տվյալները և դրանք համեմատում նախորդ տարիների վիճակագրության հիման վրա կազմված կանխատեսումների հետ։

Միևնույն ժամանակ, Եվրոպայում ավելի քան 100 միլիոն մարդ հայտնվել է շոգի ազդեցության տակ, որտեղ օդի ջերմաստիճանը գերազանցել է +35 °C-ը։ Նրանցից շուրջ 50 միլիոնը Ֆրանսիայի բնակիչներ են, իսկ մոտ 18 միլիոնը՝ Գերմանիայի։ Ֆրանսիայում նախօրեին արդեն երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է օդի ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ․ օդը մի շարք շրջաններում տաքացել է +40 °C-ից բարձր։ Երկրում շարունակվում է աննախադեպ շոգի հետևանքների դեմ պայքարը, և բնակչությանը նոր նախազգուշացումներ են տրվում։

26 Հունիս, 2026 23:44
Վեր