Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը Zarkerak - Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը
Zarkerak Zarkerak - Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը
Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը

Մանդատների բաշխման նոր կարգ, արդյունքների անվավեր ճանաչում, վերաքվեարկություն. ի՞նչ են պահանջում ՍԴ-ից «Ուժեղ Հայաստանը», «Միասնության թևերը» և ԴՕԿ-ը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանադրական դատարանում 2026 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայցի փաստարկները ներկայացնելիս հայտարարեց, որ կան բոլոր հիմքերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի 259-Ա որոշումն ու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու:

«Մեր կողմից դիմումում ձևակերպվել է հետևյալ կերպ՝ անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները, և սահմանվի մանդատների բաշխման նոր կարգ, կամ նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը:

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը խնդրեց անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հունիսի 14-ի 259-Ա որոշումը, նաև անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ի՝ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները:

«3 ընտրատեղամասերում ձայների ընդհանուր գումարը շուրջ 3500 էր, իսկ կոնկրետ ԲՀԿ-ին պակասում էր 156 ձայն ընտրական շեմը հաղթահարելու համար: Արդյունքում՝ կարող էին փոխվել ԱԺ-ում ուժերի ներկայացվածությունը և քանակը, ընդ որում՝ խախտումները ԲՀԿ-ի օգտին չէին, հետևաբար, դրանք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա:

Լիպարիտ Դրմեյանը նաև հիշեցրեց, որ ԿԸՀ-ն արձանագրել էր՝ ընտրության արդյունքների անվավեր ճանաչումը 3 ընտրական տեղամասում չի ազդում ընտրության արդյունքի վրա, իսկ ԿԸՀ նախագահը հայտարարել էր, որ վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մի խումբ հայտնվում է մյուս ընտրողներից էապես տարբեր ելակետային պայմաններում:

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչ Տարոն Բաղդասարյանը ներկայացրեց թվաբանական հաշվարկի մասով անճշտությունները և խախտումների վրա հենվող 7 հիմքեր, որոնք, ըստ նրա, բավարար են՝ եզրակացնելու, որ ընտրության արդյունքները չեն արտահայտում քաղաքացիների իրական կամարտահայտությունը:

«Հայցում եմ անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով ՀՀ ԿԸՀ-ի՝ 14.06.2026 թվականի թիվ 259-Ա որոշումը և ընտրությունների արդյունքները»,- ասաց ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչը:

Քաղաքական մյուս 4 ուժերի՝ ՍԴ դիմումների հայցերի քննությունը շարունակվում է:

26 Հունիս, 2026 17:38
Վեր