Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Հակոբյանին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, գյուղ Կաթնառատ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության է հանձնվել «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը: Ըստ հետազոտության արդյունքների՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
Անհատ ձեռնարկատիրոջը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:


