Դրես-կոդից մինչև անցյալում մնացած կենացներ. Մակիչ Բզնունին՝ 2026-ի հարսանեկան թրենդների մասին Zarkerak - Դրես-կոդից մինչև անցյալում մնացած կենացներ. Մակիչ Բզնունին՝ 2026-ի հարսանեկան թրենդների մասին
Zarkerak Zarkerak - Դրես-կոդից մինչև անցյալում մնացած կենացներ. Մակիչ Բզնունին՝ 2026-ի հարսանեկան թրենդների մասին
Դրես-կոդից մինչև անցյալում մնացած կենացներ. Մակիչ Բզնունին՝ 2026-ի հարսանեկան թրենդների մասին

Դրես-կոդից մինչև անցյալում մնացած կենացներ. Մակիչ Բզնունին՝ 2026-ի հարսանեկան թրենդների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ժամանակակից, թե ավանդական հարսանիք․ որն են նախընտրում զույգերը։ Հանդիսավար Մակիչ Բզնունին Zarkerak.am-ին ասաց, որ հին ավանդույթներին ավելանում են նոր թրենդները, որոնք ներկայացրեց. «2026 թվականի հարսանիքներին հատուկ է մեղր-լավաշի արարողությունն անել ոչ թե փեսայի տանը, այլ՝ հարսանյաց սրահում, ոչ թե ափսե կոտրել, այլ՝ կուժ, հարսի ծաղկեփունջը՝ ուլունքներով, հարսանիքը՝ դրես-կոդով, ֆոտոզոնան՝ զույգի նկարներով, տորթը՝ զարդարել սրահում, փչել մոմեր, լուսային ակնոցներ՝ հյուրերին, ռիլեր և այլ նոր մոտեցումներ»:

Հանդիսավարը նշեց, որ մարզերում պահպանվում են հին ավանդույթները, օրինակ՝ հարս-փեսայի տուն գնալը, Երևանում զույգերը հիմնականում հանդիպում են միանգամից եկեղեցում, հարսին ուղեկցում է հայրը։

«Հիմա երկար կենացներն ակտուալ չեն, ցանկանում են ավելի շատ ուրախանալ: Ինքս յուրաքանչյուր զույգին անհատական մոտեցում եմ ցուցաբերում, քանի որ քեզ է վստահված երկու մարդու կյանքի ամենակարևոր օրը»,-ասաց նա։

Մակիչ Բզնունին նշեց, որ զույգերը նախընտրում են ավանդականի և ժամանակակիցի համադրումը. «Երևանում հյուրերի թիվը լինում է 150-200-ի շրջանակում, մարզերում՝ մինչև 400։ Ներկայումս հարսանիքները կռվով չեն ավարտվում, այստեղ էլ հանդիսավարի դերը կարևոր է»,-ասաց նա և նշեց, որ հանդիսավարի ծառայության արժեքը տատանվում է 50 հազարից մինչև 1,5 միլիոնի սահմաններում։

26 Հունիս, 2026 13:45
Վեր