Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Տոյոտա» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Շտապօգնությունը բուժառուին հիվանդանոց տեղափոխելիս է եղել։ Բուժառուն մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։


